Սերժ Սարգսյանը չի ասում վերանայեք, ասում է՝ շարունակեք. Վահրամ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները պատրաստ են 12 կետերի շուրջ բանակցություններ վարել և բյուջեի հնարավորության սահմաններում լուծումներ տալ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, թե կառավարությունը պետք է վերանայի Քառյակի` 12 կետերից բաղկացած պահանջները:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ասել է` վերանայել Քառյակի 12 կետերը, այլ շարունակել համագործակցությունը 12 կետերի շրջանակներում: «Չի ասում վերանայեք, ասում է շարունակեք, եթե կան կիսատ բաներ, ապա, խնդրեմ, եկեք՝ քննարկենք: Եթե մեր նայած հայացքներով չի բավարարում, կարող են նաև նոր հայացքներով բերել, խնդիրները ներկայացնել։ Մեր դռները բաց են, եթե կան խնդիրներ, այդ խնդիրների լուծման եղանակները միասին գտնենք»,- ընդգծեց նա:




Լրահոս