Հայաստանի հավաքականը «պաշտպանական ավտոբուս» էր ստեղծել. Ռոնալդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Հայաստանի հավաքականի դեմ խաղում (1:0): Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած խաղում հաղթական գոլի հեղինակ դարձավ Ռոնալդուն:

«Այսօր շատ կարևոր էր հաղթել և վաստակել երեք միավոր: Մենք լավ ենք սկսել մեկնարկը խմբում: Հայաստանն այսօր ռիսկի չէր դիմում: Նրանք երկու «պաշտպանական ավտոբուս» էին ստեղծել իրենց դարպասի առջև և մենք գիտեինք, որ մեզ համար դժվար է լինելու», – նշել է Ռոնալդուն:

Նշենք, որ Ռոնալդուն Հայաստանի հավաքականի դեմ խաղում խփած գոլի շնորհիվ կարողացավ նոր ռեկորդ սահմանել:

«Իմ ռեկո՞րդը: Ես գիտեի, որ վաղ թե ուշ այն տեղի կունենա: Ես երջանիկ եմ, որ կարողանում եմ այդքան շատ գոլեր խփել», – հայտարարել է նա:




Լրահոս