«Ռոմանտիկ» անօդաչու սարքն ամերիկուհուն զրկել է քթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերին TGI Friday’s միջազգային ցանցի որոշ սրճարաններում մզամուրճի ճուղերով ռադիոկառավարվող թռչող սարքեր են հայտնվել, որոնք կոչված էին այդ հաստատություններում ռոմանտիկ տոնական մթնոլորտ ստեղծել: Սակայն ամերիկուհի Ջորջին Բենվենուտոյի տրամադրությունն այդ սարքը իսպառ փչացրել էր: Բանն այն է, որ անօդաչու սարքի պատճառով կինը զրկվել է իր քթի մի մասից, տեղեկացնում է Mirror-ը:

«Դա ուղղակի սարսափելի էր: Մոտ թռած դրոնն ուղղակի բախվեց դեմքիս: Փա՛ռք աստծո, որ աչքիս չկպավ, դա ուղղակի աղետ կլիներ: Ես լուսանկարիչ եմ, և աչքերն ինձ համար հաց վաստակելու միջոց են», – պատմել է վրդովված կինը:

TGI Friday’s-ի աշխատակիցները ներողություն են խնդրել կնոջից, սակայն սրճարանի այլ այցելուներ այդ միջադեպում ոչ մի արտառոց բան չեն տեսել: Նրանք հայտարարել են, որ տնից դուրս գալիս մարդն արդեն իրեն ռիսկի է ենթարկում, որից խուսափել ցանկացողները պոտք է չորս պատերի մեջ մնան:




Լրահոս