Շունը վազել է իր տիրոջը հիվանդանոց տեղափոխող մեքենայի հետևից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում շտապօգնության աշխատակիցներից մեկը հուզիչ տեսանյութ է նկարահանել մի շնիկի մասին, որը վազել է շտապօգնության մեքենայի հետևից, որում եղել է իր տերը:

Տղամարդու մոտ էպիլեպսիայի նոպա է սկսվել, և շտապ օգնության աշխատակիցները նրան հիվանդանոց են հասցրել: Շնիկն անձնվիրաբար փորձել է հասնել շտապօգնության մեքենային, մինչև որ ուժասպառ է եղել: Տեսարանից հուզված բժիշկները ստիպված են եղել կանգնել ու շանը թողնել, որ բարձրանա մեքենայի սրահ:

Ինչպես հայտնում է տեսանյութի հեղինակը, հիվանդանոցում ևս շնիկը հրաժարվել է հեռանալ իր տիրոջից ու ամբողջ ժամանակ եղել է նրա կողքին:




Լրահոս