«Յուվենտուս»-ը անպարտելի թիմ չէ. Էրնանես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտեր»-ի բրազիլացի կիսապաշտպան Էրնանեսը խոսել է «Յուվենտուս»-ի հետ խաղի սպասելիքների մասին։

«Ես կանխատեսումներ չեմ անում, բայց նախազգացում ունեմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է ստացվելու։ Պետք է ագրեսիվ գործենք և տակտիկապես գրագետ լինենք։ «Ինտեր»-ը մոտ է շրջադարձային պահին։ Երբեմն անփութությունը մեզ համար շատ թանկ է նստում, պետք է ուշադիր գործենք։ «Յուվենտուս»-ը անպարտելի թիմ չէ, ինչը երևացել է «Ջենոա»-ի հետ խաղում, բայց ամեն դեպքում նրանց հետ շատ բարդ է մրցելը»,- նշել է Էրնանեսը։

Նշենք, որ «Յուվենտուս» – «Ինտեր» խաղը կայանալու է հունվարի 7-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։




Լրահոս