Երևանում տեղի ունեցած դաժան սպանության մի շարք հանգամանքներ են պարզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբելյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ մուտքի մետաղյա դռան հետնամասում հայտնաբերվել է Վազգեն Դալլաքյանի դիակը` մարմնի տարբեր հատվածներում կտրած- ծակած վերքերով:

Armlur.am-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ փաստի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն:

Քննության շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու, գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։




Լրահոս