Սլովակիան South by Southwest փառատոնին ներկայացրել է իր թռչող մեքենայի մոդելը: Aeromobil-ի գլխավոր տնօրենը վստահեցրել է բոլորին, որ մեքենան զանգվածային արտադրության կհանվի արդեն 2017 թ:
Ընկերությունն արդեն ունի մեքենայի աշխատող նախատիպ, որն արդեն ոչ միայն ընթանում է, այլ նաև թռչում է:
Մեքենան կարող է թռչել ցանկացած հարմար վայրից, որտեղ կա 200 մ տարածք թափ հավաքելու համար: Աէրոպլանի մեծությունը հասնում է 6 մետրի, սակայն սրա հետ մեկտեղ այն կշռում է ընդամենը 450 կգ: Թռիչքի առավելագուն արագությունը 200 կմ/ժ է: