![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/rurk.png)
Ամերիկացի հանրահայտ դերասան Միկի Ռուրկը մտադիր է ռինգ վերադառնալ: Այս մասին հայտարարել է նրա գործակալ Վլադիմիր Կորնիլովը, սակայն նշել է, որ մենամարտի օրն ու մրցակցի անունը դեռ հայտնի չէ:
«Այս պահին չկա հստակ օր ու մրցակից: Միկին իսկական մարտիկ է: Նա ավելի պակաս չի մարզվում, քան երիտասարդ մարզիկները: Նա հրաշալի օրինակ է, թե ինչպես կարելի է լինել ֆիզիկական լավ վիճակում՝ անկախ տարիքից»:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերին Ռուրկը մենամարտ էր անցկացրել 20 տարվա դադարից հետո: 62-ամյա դերասանը պարտության էր մատնել ամերիկացի Էլոիտ Սեյմուրին՝ մրցակցին 2 անգամ նոկդաունի ենթարկելով: