Դատախազ Սելիմ Կիրազը, ով երեկ պատանդ էր վերցվել Ստամբուլում ու ազատ արձակվելու ժամանակ վիրավորվել էր, մահացել է հիվանդանոցում:
«Սելիմ Կիրազը լուրջ վիրավորվում էր ստացել: Մենք ամեն պահի նրան սպասում էինք այստեղ, ամեն ինչ պատրաստ էր ցանկացած վիճակի համար: Նրա սիրտը կանգ է առել: Չնայած մեր բժիշկների բոլոր ջանքերին` մենք չենք կարողացել նրան փրկել»,- հայտարարել է Ստամբուլի հիվանդանոցի ներկայացուցիչն, ուր տեղափոխվել է Կիրազը:
Ավելի վաղ Ստամբուլի անվտանգության ծառայության պետ Սելամի Ալտինոկը հայտարարել է, որ ահաբեկիչների հետ բանակցությունները տևել են 6 ժամ, իսկ գրոհը սկսվել է, երբ կրակոցներ են լսվել գրասենյակից, որտեղ պատանդառուները պահել են դատախազին: Երկու ահաբեկիչները սպանվել են:
Հիշեցնենք, որ դատախազին պատանդ վերցնողները «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական ճակատի» անդամներ են եղել, իսկ դատախազը հայտնի էր Գեզի զբոսայգու բողոքի ակցիաների ժամանակ սպանված դեռահաս Բերքին Էլվանի գործով: