![](https://armlur.am/wp-content/uploads/2015/04/new-york-times-building-hed-2013.jpg)
Ւնչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարարությունն ամերիկյան The New York Times թերթի լրագրող Սեթ Քուգելին մեղադրում է «Պետական սահմանի մասին» Ադրբեջանի օրենքը խախտելու մեջ:
Բանն այն է, որ ադրբեջանցիները կրկին վայնասուն են բարձրացրել հանրահայտ պարբերականի լրագրողի՝ «Կովկասյան լեռներում ջերմ ընդունելություն» վերնագրով հոդվածի պատճառով:
Տեղեկացնենք, որ հոդվածում Քուգելը պատմում է Լեռնային Ղարաբաղում անցկացրած իր արձակուրդի ու վառ տպավորությունների մասին:
Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Խիկմետ Հաջիև վրդովված հայտնել է , որ Սեթ Քուգելի անունն անցանկալի անձանց «սև ցուցակում» է հայտնվել։