Աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան` Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան: Համերգը տեղի կունենա ապրիլի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Գուլեգինան ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ: Ծրագրում կհնչեն Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի, Ումբերտո Ջիորդանոյի օպերաները:

Հիշեցնենք, որ Մարիա Գուլեգինան ռուս օպերային երգչուհի է: Նրա հայրը հայ է, մայրը` ուկրաինացի: 1983-ից Գուլեգինան սկսել է ակտիվ գործունեություն ծավալել, հանդես է եկել տարբեր երկրներում, մի շարք մրցույթների դափնեկիր է:




Լրահոս