Վլադիմիր Սպիվակովը ՀՀ քաղաքացու անձնագիր չունենալու մեջ կեսկատակ-կեսլուրջ Սերժ Սարգսյանին է մեղադրել. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Աշխարհահռչակ երաժիշտ Վալդիմիր Սպիվակովը Հայաստանի կառավարության կողմից մի շարք պարգևների է արժանացել, սակայն հայ ժողովրդի այսքան տարվա փեսան, որը մշտապես մեր կողքին է տխուր և ուրախ օրերին, ՀՀ քաղաքացու անձնագիր չունի: «Առավոտը» երեկ մաեստրոյից հետաքրքրվեց՝ ո՞ւմ բացթողումն է սա՝ մե՞ր, թե՞ նրա. Սպիվակովը բազմանշանակ ու լայն ժպտալով կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց ՝ նախագահի [նկատի ունի Սերժ Սարգսյանին]: «Սպիվակովը հրավիրում է» միջազգային երաժշտական փառատոնն ավարտվեց, այն նվիրված էր Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Մաեստրոն իր ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և հայ երգիչների մասնակցությամբ երեք բացառիկ երեկո նվիրեց բարձրարժեք երաժշտությունը գնահատող հայ ունկնդրին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս