Բրեդ Փիթն աչքի տակ կապտուկ է «վաստակել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ օրը Բրեդ Փիթն այցելել է Light Up the Blues ամենամյա 3-րդ միջոցառմանը: Հյուրերը նկատել են, որ դերասանի աչքի տակ կապտուկ կա: People հրատարակչության լրագրողներին հաջողվել է պարզել, թե ինչու է կապտած հանրահայտ դերասանի աչքը:

Ի ուրախություն Փիթի երկրպագուների՝ դերասանը ոչ մեկի հետ ձեռնամարտի չի բռնվել: Կապտուկի պատճառ են դարձել մի քանի գործոն՝ մթությունը, հողաթափերն ու դերասանի ձեռքերը, որոնք այդ պահին զբաղված են եղել: Ինչպես պատմել է դերասանը, նա բախվել է պատին:




Լրահոս