«Թանգարանային գիշեր»`մայիսի 16-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը նշեց, որ մայիսի 16-ին Հայաստանում մեկնարկում է «Թանգարանային գիշեր» ծրագիրը:

Նա հայտնեց, որ Հայաստանի բոլոր թանգարանները՝ մոտ 110 թանգարան, բաց են լինելու մինչ կեսգիշեր և կլինեն անվճար: «Թանգարանային գիշեր» ծրագիրը կգործի մինչև մայիսի 18-ը, որը Թանգարանների միջազգային օրն է և այդ օրն էլ թանգարանները կաշխատեն մինչ 18:30:




Լրահոս