Սկանդալ. ԱՄՆ-ում անտեսված Սերժ Սարգսյանը «սխալ» Ռիդի հետ է հանդիպել. iLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ilur.am-ը գրում է. չէինք էլ հասցրել մարսել Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած անպտուղ եւ առանց բարձր մակարդակի հանդիպումների անցնող այցի հետ կապված լուրը, երբ պարզվեց, որ նույնիսկ Սարգսյանի՝ ցածր մակարդակներով կայացած հանդիպումների վերաբերյալ մեզ նոր սենսացիաներ են սպասվում:

Մասնավորապես, երեկ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել՝ այսպիսի բովանդակությամբ. «Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելի և դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի հետ:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Սենատի հանրապետական և դեմոկրատ մի շարք այլ անդամներ:Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական փոխգործակցությանն ու երկկողմ բարեկամական հարաբերություններիառավել զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել՝ այդ հարաբերություններում ԱՄՆ Կոնգրեսի ուրույն դերակատարությանը:

Հանրապետության Նախագահի խոսքով, նաև սենատորներ Միտչ Մըքոնելի և Հարրի Ռիդի ակտիվ ջանքերի շնորհիվ այդ հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել զրուցակիցներին՝ տարիներ շարունակ Հայաստանի և հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում առանձնահատուկվերաբերմունք և հոգածություն ցուցաբերելու համար:

Սարգսյանը և ԱՄՆ սենատորները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Ներկա բոլոր սենատորներն իրենց խոսքում կարևորել են Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:

11205017_10206756313928753_6192037458833461257_n

Հիմա՝ ամենազավեշտալին: Սերժ Սարգսյանը իսկապես հանդիպել է սենատոր Ռիդի հետ: Բայց ո՛չ այն Ռիդի հետ, որի մասին խոսվում է հաղորդագրության մեջ: Սերժ Սարգսյանի զրուցակիցը ոչ թե Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդն է եղել (Harry Reid), այլ՝ դեմոկրատ սենատոր Ջոն (Ջեք) Ֆրենսիս Ռիդը (Jack Reed):

11145047_10206756314048756_6376948654438539083_n

22494_10206756313888752_7692223415084509327_n

Երկու լուսանկարներում էլ ակնհայտ երեւում է հենց վերջին Ռիդը: Իսկ հաղորդագրության մեջ նշված Ռիդը ոչ հանդիպման լուսանկարում կա, ոչ էլ՝ հանդիպումից հետո արված լուսանկարում: Եւ դա՝ այն դեպքում, երբ ըստ պաշտոնական հաղորդագրության Սարգսյանը հանդիպման ժամանակ Ջոն (Ջեք) Ֆրենսիս Ռիդին երախտիքի խոսքեր է ասել, որոնք իրականում ուղղված են եղել դեմոկրատների խմբակցության ղեկավար Հարրի Ռիդին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս