Կրեմլում մտադրված չեն ընդունել Վիկտորիա Նուլանդին. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում մտադրված չեն  ընդունել Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդին, ով գտնվում է Մոսկվայում:

«Ոչ»,- կարճ պատասխանել է երկրի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Նուլանդը հանդիպումներ կունենա Կրեմլի ադմինիստրացիայում:

«Եթե նման հանդիպումներ լինեն, մենք այդ մասին կհայտնենք, սակայն դեռևս ինձ ոչինչ հայտնի չէ»,- պատասխանել է մամուլի քարտուղարը:




Լրահոս