ԱՄՆ կոչ է արել Վատիկանին Պուտինի հետ ավելի խիստ լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից մի քանի ժամ առաջ հիշեցրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին «էլ ավելի մեծ ուժով» Ռուսաստանին քննադատելու անհրաժեշտության մասին՝ Ուկրաինայի հակամարտությանը մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Հնարավոր է, որ սա հարմար առիթ է, որպեսզի Նորին Սրբությունը մասնավոր կարգով իր անհանգստությունն արտահայտի: Բնականաբար, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեղեկացված է Ուկրաինայի արևելքում իրավիճակի մասին»,- բրիֆինգի ժամանակ հայտարարել է Վատիկանում ԱՄՆ դեսպան Քեն Հաքեթը:




Լրահոս