ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչությունը (նախկին ԽՀձ), ըստ «Առավոտ»-ի, երեկվանից ստուգումներ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանում: «Ժողովուրդ»-ը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի մամլո խոսնակ Իրինա Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչի հետ են կապված ստուգումները, եւ առահասարակ, ինչ-որ խախտումներ հայտնաբերվե՞լ են արդեն: «Մեր տարեկան ծրագրով հաստատված է եղել, որ Գյումրիում ստուգումներ պետք է լինեն: Իսկ արդյունքների մասին վաղ է խոսել, քանի որ ստուգումները դեռ նախնական փուլում են»,-նշեց մամլո խոսնակը:




Լրահոս