Դմիտրի Մեդվեդևը և Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում կքննարկեն ԵՏՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր հայաստանյան գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ հուլիսի 9-ին Մոսկվայում կքննարկի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխհամագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքէջում:

«ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջև զրույցի ընթացքում ենթադրվում է երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերություններին ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխհամագործակցությանը վերաբերյալ հարցերի քննարկում»,- ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս