Պամելա Անդերսոնը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրահայտ ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել ու հասարակական գործիչ Պամելա Անդերսոնը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Sea Shepherd Conservation Society հասարակական կազմակերպության կայքում հրապարակված նամակում Անդերսոնը դիմում է Պուտինին ՝ խնդրելով թույլ չտալ Winter Bay նավին անցնել Հյուսիսային ծովով: Նավը Իսլանդիայից Ճապոնիա է ուղևորվում: Այն բեռնված է կետի մսով, հայտնում է NEWSru Israel-ը:

Իր նամակում Անդերսոնը նշում է, որ Ռուսաստանը հնարավորություն ունի թույլ չտալ Հյուսիսային ծովում ՌԴ տարածքային ջրերով նավի տեղաշարժը դեպի Ճապոնիա:




Լրահոս