Կառավարությունը 200 մլն դրամ հատկացրեց՝ ՊԵԿ-ին պարգեւատրելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեին կհատկացվի 200 մլն դրամ, որից՝ 180 մլն դրամ՝ պարգեւատրում, 20 մլն դրամ՝ սոցիալական ապահովություն: Նման որոշում ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 20-ի նիստում: Գումարները պետք է հատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից: Նշենք, որ ՊԵԿ-ը որեւէ հաշվարկ չի ներկայացրել՝ գումարների  օգտագործման հետ կապված, ինչի մասին իր պաշտոնական եզրակացության մեջ նշել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարարությունը: ՊԵԿ-ի բացատրագրում նշվել է, որ պարգեւատրումը պետք է իրականացվի 2012 թ. արդյունքների հիման վրա:




Լրահոս