Ժողովուրդ. Վարդան Օսկանյանին եւ Լեվոն Զուրաբյանին կանչել են ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայությունը սկսել է ուսումնասիրել ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի դիմումը, որով վերջիններս պահանջում են բացահայտել ու պատասխանատվության ենթարկել “Ռիչ” սրճարանում ամիսներ առաջ տեղի ունեցած իրենց զրույցը գաղտնալսողներին եւ ձայնագրությունը հրապարակողներին: Ավելին, ինչպես փոխանցում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, պատգամավորներն այսօր հրավիրվել են ՀՔԾ՝ դիմումի վերաբերյալ բացատրություններ ներկայացնելու: Հետաքրքիր է՝ տարբեր քաղաքական խաղաքարտեր խառնած այդ գաղտնալսումն իրականացնողն ու տարածողը կհայտնաբերվի, թե հերթական անգամ կկոծկվի հանցանքը: Ամեն դեպքում, պետք է փաստել, որ գաղտնալսման հրապարակումը մեր երկրի կարեւորագույն հարցերից շեղեց հանրության ուշադրությունը: Գուցե դրա համա՞ր էր մտածված այդ ամենը:




Լրահոս