Պուտինը երբեմն հետաքրքրվում է իմ մարմնի տարբեր օրգաններով. Սաակաշվիլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին BBC-ին տված հարցազրույցում պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին հարցին: Լրագրողը Սաակաշվիլին հիշեցրել է Պուտինի այն  հայտարարությունը, թե նա ցանկանցում է իրեն «իր մի օրգանից կախել»:

«Այո՛, նա երբեմն հետաքրքրվում է իմ մարմնի տարբեր օրգաններով…Սակայն բանը դրանում չէ: Եկեք նայենք նրան, թե ինչից է այժմ կախված Ուկրաինայի բուն գոյությունը: Խոսքը չի գնում Ռուսաստանին ռազմական պարտության մատնելու մասին, չնայած դրա պաշտպանության անհրաժեշտությունն ակնհայտ է»:

Միխայիլ Սաակաշվիլին նաև պատասխանել է այն հարցին, թե ով է ֆինանսավորում Ուկրաինայում նրա թիմին:

«ԱՄՆ կառավարությունը հովանավորում է կոռուպցիայի դեմ պայքարի մեր խնդիրները: Այն մեզ տեխնիկական աջակցություն է ցուցաբերում, օրինակ, փաստաթղթերի ձևակերպման կենտրոնի ստեղծման համար, որոնց համար նախկինում ուկրաինացիները ստիպված էին կաշառք վճարել»,- հայտարարել է Սաակաշվիլին:




Լրահոս