Սելիմի լեռնանցքը եվ մի քանի ճանապարհներ փակ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 13.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաեւ ժամանակավորապես փակ են Թալին-Գյումրի, Արթիկ-Մանթաշ-Արագած, Եղվարդ-Բուժական ավտոճանապարհները: 
Ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Քուչակ-Ապարանա-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Ալավերդի-Վանաձոր, Աշտարակ-Արտաշավան, Լուսաղբյուր-Ջաջուռ, ճանապարհահատվածները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթեւեկելուց:




Լրահոս