Քաղցրաշեն գյուղի արոտավայրերում խոշոր եղջերավոր անասուններ են անկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 8-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի արոտավայրերում անկել է 15 խոշոր եղջերավոր անասուն, իսկ 2 անասուն անառողջ է:

Կապ է հաստատվել հարակից Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ և Վերին Արտաշատ գյուղերի գյուղապետերի հետ. պարզվել է, որ տվյալ գյուղերում անասունների անկման դեպքեր չեն արձանագրվել:

Դեպքի վայրում է գտնվում բուժսանիտարիայի և սննդի անվտանգության վարչության պետը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս