Արմավիր-Երևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կա հինգ վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 11-ին, ժամը 17.11-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 391 ՍԼ 61 (վարորդ` Գ. Տ.) և Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 1370Լ (վարորդ` Ա. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

«ԳԱԶել»-ի ուղևորներ` 1987 թ. ծնված Խ. Մ.-ը, 1971 թ. ծնված Ա. Գ.-ը, 1965 թ. ծնված Թ. Հ.-ը, 1959 թ. ծնված Օ. Գ.-ը, 1962 թ. ծնված Թ. Ս.-ը հոսպիտալացվել են Արմավիր քաղաքի ԲԿ: Բժիշկները Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:




Լրահոս