Անվտանգության համակարգեր ներմուծող ընկերությունը Մայր Աթոռից 3 մլն դրամ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության համակարգերի ներմուծմամբ եւ տեղադրմամբ, դատական հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ: ՍՊԸ-ն դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնից գանձել շուրջ 3 միլիոն դրամ: Գործով կա նաեւ երկրորդ պատասխանողը՝ «Հայկական բարեգործական ընդհանուր միություն»-ը:

Այն, որ Մայր Աթոռին կարող են անվտանգության համակարգեր անհրաժեշտ լինել, թերեւս հասկանալի է, հաշվի առնելով այն փաստը, որ Էջմիածնում բավականին շատ գանձեր են պահվում: Բայց առնվազն տարօրինակ է, որ եկեղեցու հետ գործարք կնքած ընկերությունը ստիպված է դատական ճանապարհով իր գումարները պահանջել եւ ստանալ:




Լրահոս