Հրդեհ՝ Մեծ Մանթաշ-Գեղադիր գյուղերի միջանկյալ տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ժամը 13.42-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհը տարածվել է դեպի Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղ:

Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.00-ին, մարվել՝ 16.46-ին:

Մեծ Մանթաշ-Գեղադիր գյուղերի միջանկյալ տարածքում այրվել է հնձած խոտածածկույթ (20 հա):




Լրահոս