Պատահար Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ի սահմաններում 1967 թ. ծնված Մարտին Շաքրյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողաթմբին:

Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորներ` 1967 թ. ծնված Ռիմա Սրապյանը, 1987 թ. ծնված Էդգար Սրապյանը և 1960 թ. ծնված Գառնիկ Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Գիշերը, ժամը 02.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Գառնիկ Գևորգյանը մահացել է:

Կատարվում է քննություն:




Լրահոս