ԱՎՏՈՎԹԱՐ ԿԻԵՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ. ԿԱ ՎԻՐԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 30-ամյա Միքայել Կարապետյանի վարած “Ինֆինիտի” մակնիշի 86 ՕՍ 888 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ 22-ամյա Հայկ Ղազարյանի վարած “Մերսեդես բենս” մակնիշի 24 ՍՍ 877 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով “Մերսեդես բենսի” վարորդ Հ. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Արմենիա” բժշկական կենտրոն: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Կարապետյանը աշխատում է “Բենեֆիտ” ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:




Լրահոս