«Միլան»-ը ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլան»-ը հույս ունի ուժեղացնել կիսապաշտպանական գիծը` «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Ասյեր Իլյարամենդիի կամ «Մոնակո»-ի ֆուտբոլիստ Ժոաու Մոուտինյուին ձեռք բերելու միջոցով. հայտնում է իտալացի հայտնի սպորտային լրագրող Ջանլուկի Դի Մարցիոն:

Իլյարամենդին վարձակալական հիմունքներով կարող է վերադառնալ «Ռեալ Սոսեդադ», սակայն «Միլան»-ը լավ հարաբերությունների մեջ է մադրիդյան ակումբի հետ և կարող է իրականացնել տրանսֆերը: Միևնույն ժամանակ «Միլան»-ը դեռևս չի կորցնում Ռոբերտո Սորիանոյին ձեռք բերելու հույսը:

 




Լրահոս