Սեպտեմբերի 1-ից Երևանի մի շարք դպրոցամերձ հատվածներում արագաչափերի թույլատրելի առավելագույն արագությունը կդառնա 40կմ/ժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքի ներքոնշյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերի թույլատրելի առավելագույն արագության շեմը աշխատանքային օրերին՝ ժամը 08:00-ից մինչև 18:00-ն, կրկին կդառնա 40կմ/ժ.

1. Օրբելի փողոց, թիվ 83 դպրոցի հարակից տարածք,
2. Նաիրի Զարյան փողոց, թիվ 51 դպրոցի հարակից տարածք,
3. Արտաշիսյան փողոց, թիվ 27 դպրոցի հարակից տարածք,
4. Տիգրան Պետրոսյան փողոց, թիվ 189 դպրոցի հարակից տարածք,
5. Ավետիսյան փողոց, թիվ 44 դպրոցի հարակից տարածք,
6. Զաքարիա Քանաքեռցու փողոց, թիվ 93 դպրոցի հարակից տարածք,
7. Ռուբինյանց փողոց, թիվ 3 շենքի հարակից տարածք:




Լրահոս