
Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանը լրագրող Հադիջա Իսմայիլովային դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Հադիջա Իսմայիլովայի հանդեպ նախ մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի Քրեական օրենսգրթի 125-րդ հոդվածի համաձայն (ինքնասպանության հասցնել), իսկ արդյունքում մեղավոր են ճանաչել 179.3.2 (խոշոր չափով փողերի յուրացում), 192.2.2 (ապօրինի ձեռնարկատիրություն), 213.1 (հարկերից խուսափում) ու 308.2 (պաշտոնական դիրքի չարաշահում) հոդվածների հատկանիշով: