Աֆղանստանում 352 բանտարկյալ փախուստի է դիմել ուղղիչ հաստատությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրը  352 բանտարկյալներ փախուստի են դիմել Աֆղանստանի Գազնի քաղաքի բանտից, ուղղիչ հաստատության վրա «Թալիբան» շարժման զինյալների հարձակման ժամանակ, փախուստի դիմածների թվում են ծայրահեղական շարժման 150 անդամներ, փոխանցում Reuters գործակալությունը՝ հղում կատարելով քաղաքապետի տեղակալ Մոհամմեդ Ալի Ահմադիին:

Գործակալության աղբյուրը հայտնում է, որ զինյալները կրել են Աֆղանստանի Զինված ուժերի համազգեստն ու լավ կազմակերպված են եղել:

Ահմադին նաև հայտնել է, որ միջադեպի հետևանքով զոհվել է բանտի անվտանգության 4 աշխատակից, ինչպես նաև 7 զինյալ:




Լրահոս