Թուրքիայում ռազմամթերքի պահեստ է պայթեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր նահանգում ռազմամթերքի պահեստ է պայթել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր թյուրք» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պահեստը պատկանել է Թուրքիայի հատուկ ծառայություններին: Պայթյունի արդյունքում ուժեղ հրդեհ է գրանցվել:  Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ջոկատներ ու հրշեջ մեքենաներ:

Պայթյունի պատճառների ու հնարավոր տուժածների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:




Լրահոս