ԱՄՆ-ում հայտնաբերել են Հիլարի Քլինթոնի գաղտնի նամակագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ՊՆ-ն հայտնաբերել է Հիլարի Քլինթոնի գաղտնի նամակագրությունը, գրում է The Jerusalem Post-ը:

Ավելի վաղ Քլինթոնը Պետդեպարտամենտին էր փոխանցել իր աշխատանքային ողջ նամակագրությունը, որն իրականացրել էր պետքարտուղարի պաշտոնում աշխատանքի ընթացքում: Սակայն որոշ նամակներ քաղաքական գործիչը նախընտրել է գաղտնի պահել:

Պարզվել է, որ Քլինթոնը նամակագրական կապի մեջ է եղել գեներալ Դևիդ Պետրեուսի հետ, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատարի պաշտոնը: Նամակագրությունը սկսվել է մի քանի օր այն բանից հետո, երբ Քլինթոնը նշանակվել է պետքարտուղարի պաշտոնին և շարունակվել 2009թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում:




Լրահոս