Երեկ հակառակորդը մոտ 100 ական է գործածել Ղարաբաղի ուղղությամբ. Յուրի Խաչատուրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման ընթացքում լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտնել է, որ անցյալ գիշեր սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։

«Հակառակորդը մոտ 100 ական է գործածել Ղարաբաղի ուղղությամբ եւ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ։ Քիչ թե շատ հանգիստ է Նախիջեւանի կողմում»,- նշել է Խատաչուրովը:

Նրա հաղորդմամբ` հայկական կողմը կորուստներ չունի, իսկ հակառակորդի մոտ կորուստներ առկա են:

«Տեղեկությունը հստակեցվում է, երեկոյան ամեն բան պարզ կլինի»,- հավելեց նա:




Լրահոս