ՌԴ ավիացիայի աջակցությամբ Ասադի բանակը հարձակում է սկսել Հալեպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի և Լիբանանի աջակցությամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը Հալեպում հարձակում է սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ:

«Ահա և խոստացված մարտը: Ցամաքային զորքերի հիմնական մասը սիրիական զորքերի զինյալներն են»,-հայտնել է Reuters գործակալության աղբյուրը:

Հիշեցնենք, որ այս շաբաթ «Հզբոլա» շարժման հազարավոր իրանցի զինծառայողներ ժամանել են սիրիական Հալեպ՝ ցամաքային օպերացիային մասնակցելու համար: Այժմ Հալեպում մարտեր են ընթանում Սիրիայի կառավարական զորքերի և ուժայինների միջև:




Լրահոս