Մերկելը Թուրքիային խոստումներ է տալիս` փոխարենն ակնկալելով միգրացիոն ճգնաժամի լուծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան պատրաստ է աջակցել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի արագացմանը: Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի վարչապետ Ահմետ Դավութօղլուի հետ բանակցությունների ավարտին:

Կողմերը նշել են, որ Գերմանիայի ու Թուրքիայի միջև վիզաների չեղյալ հայտարարման գործընթացում  զգալի առաջընթաց են նկատել, փոխանցում է Reuters-ը: Մերկելի խոսքով` Բեռլինը կարող է օգնել Անկարային հասնել ԵՄ կողմից պահանջվող անհրաժեշտ չափանիշներին ու պահանջներին:

Ի պատասխան Եվրամիությունն ակնկալում է, որ Թուրքիան ուժի մեջ կմտցնի երկիր ներգաղթյալների վերադարձի մասին համաձայնագիրը, որոնք ապօրինի կերպով ներխուժել են ԵՄ տարածք, նշել է կանցլերը:

Հավելենք, որ հոկտեմբերի սկզբին Մերկելը հայտարարել էր, որ դեմ է Թուրքիային ԵՄ լիիրավ անդամի կոչում տալուն: Սրա հետ մեկտեղ կանցլերն ընդգծել է, որ միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու համար Եվրոպան պետք է շարունակի Թուրքիայի հետ բանակցությունները, քանի որ «կողմերը պետք են միմյանց»:




Լրահոս