Անկարայում ահաբեկչության գործով 4 մարդ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարայի դատարանը հոկտեմբերի 10-ի ահաբեկչության մեջ 4 կասկածյալի է ձերբակալել, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական Hurriyet պարբերականին:

Երկու ձերբակալվածներին որոշել են ազատ արձակել: Ավելի քան 7 ժամ շարունակվող դատական նիստը փակվել է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաքում խաղաղ ցույցի ժամանակ 2 պայթյուն է որոտացել: Վերջին տվյալների համաձայն՝ Անկարայում զոհերի թիվը հասել է 102-ի:

Երկրում եռօրյա սուգ էր հայտարարվել, դադարեցվել էր նախընտրական քարոզարշավը: Կենտրոնական կառավարության հետ զինված պայքար մղող Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ահաբեկչությունից հետո հայտարարել էր մինչև նոյեմբերի 1-ի ընտրությունները միակողմանի հրադադարի մասին:




Լրահոս