Վլադիմիր Գասպարյանը շարունակում է «համազգեստից հանել դրա մեջ չտեղավորվող» ոստիկանների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ճանապարհային ոստիկանությունում խորհրադակցություն է հրավիրվել: Դրան մասնակցել է նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ խորհրդակցությունից հետո ճանապարհային երկու ոստիկան է ազատ արձակվել:

Մեզ առայժմ չհաջողվեց պարզել՝ ովքեր են նրանք:

Ի դեպ, հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր. «Ոստիկանությունից գնում են բոլոր նրանք, ովքեր նոր համազգեստի մեջ չեն տեղավորվում իրենց մտածելակերպով և վարքագծով: Եվ դա շարունակվելու է: Ես կարծում եմ, որ 2015 թվականից կմտնենք ավելի ինտելեկտուալ փուլ: Այսինքն՝ որոշակի գիտելիքներով, որոշակի մարտավարությամբ կմտնենք մյուս փուլ և կունենանք ավելի կիրթ ու գրագետ ոստիկաններ շարքայինից մինչև…»:

Վլադիմիր Գասպարյանը բազմիցս նշել է, որ այն բոլոր ոստիկաններին, ովքեր չեն համապատասխանում ոստիկանի պահանջված կերպարին, ինքը «կհանի համազգեստի միջից»:




Լրահոս