Չէր ստացվում անել այն, ինչ ցանկանում էի ամբողջ մրցաշրջանում. Ռաֆայել Նադալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի 7-րդ ռակետ Ռաֆայել Նադալը հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանն իր համար չափազանց բարդ է դասավորվում։ Իսպանացի թենիսիստը հայտնել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան։

«Առաջին անգամ կարիերայումս չէի կարողանում վերահսկել զգացողություններս կորտում։ Այս տարի լավ եւ վատ հանդիպումներ եմ անցկացրել։ Սովորական մարդ եմ։ Բազմաթիվ սխալներ եմ կատարել։ Խնդիրը վախի մեջ էր։ Չէր ստացվում անել այն, ինչ ցանկանում էի ամբողջ մրցաշրջանում։ Սակայն այժմ իրավիճակը լավացել է։ Կարիերան 2016 թվականին ավարտելու մասին խոսք չկա»,- Նադալի խոսքը մեջբերում է tennisworldusa.org-ը։




Լրահոս