Հանցագործությունը երիտասարդանում ա, յուրաքանյուրս փայաբաժին ունենք այդ մեղքի մեջ. հեռուստատեսությամբ կրիմինալ է փառաբանվում. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարծում է, որ հեռուստատեսությամբ փառաբանվող կրիմինալի եւ անտարբերության արդյունքում Հայաստանում աճել է անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թիվը:

«Ես տեսնում եմ խնդիր. հանցագործությունը երիտասարդանում ա, մենք յուրաքանյուրս փայաբաժին ունենք այդ մեղքի մեջ: Կամ մենք կդարձնենք անչափահասներին օրինապաշտ քաղաքացի, կամ փողոցը, էսպես կոչված կրիմինալը կդարձնի մեր վաղվա օրվա կլիենտը: Դրա համար էլ կարեւոր եմ համարում անչափահասների հետ տարվող աշխատանքները»,- այսօր՝ հոկտեմբերի 23-ին, անչափահասների հետ տարվող աշխատանքի արդի մոտեցումները, դպրոցական տեսուչների ինստիտուտի ներդրման արդյունքներն ու գործունեությունը, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ընթացքը քննարկող հերթական գործնական պարապմունքի ժամանակ ասել է ոստիկանապետը:

Վլադիմիր Գասպարյանը պարապմունքի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է «Տեսուչը դպրոցում» ծրագրի իրականացման ընթացքի վրա՝ նկատելով, որ ժամանակին այդ ծրագրին կասկածողներն ու չարախոսողները այսօր առաջարկում են ավագ դպրոցի փորձը տարածել նաև մյուս կրթական հաստատությունների վրա:

Ոստիկանապետն ընդգծել է, որ անչափահասների գծով տեսուչը պետք է աշխատի ընտանիքների, շրջապատի, դեռահասների արտադպրոցական միջավայրի հետ՝ նպատակ ունենալով հենց այդ տարիքից բացառել բոլոր հանցամիտ գայթակղություններն ու շեղումները:

«Խաչմերուկում կանգնած անչափահասները մեր ապագան են: Եթե դուք՝ բաժնի պետերդ, էդ էրեխեքին չմոտենաք ոնց որ ձեր ընտանիքի անդամներին, ձեր էրեխեքին, եթե դուք չհասկանաք էդ էրեխեքի հոգսը, որ էդ անչափահաս տարիքում ամեն տեղից վերցնում, եթե օպերատիվ անձնակազմը էդպես չմոտենա իրենց մենք անընդհատ ուենալու ենք էդ աճերը: Մենք պարտավոր ենք մեր հասարակությանը տալ օրինակելի քաղաքացի»,-նշել է ոստիկանապետը:

Այնուհետև ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը մանրամասնել է գործնական պարապմունքի օրակարգով նախատեսված խնդիրները, որոնց քննարկման արդյունքում տրվել են համապատասխան հանձնարարականներ:




Լրահոս