Բնապահպանության նախարարությունը զուտ հաշվետվություն չներկայացնելու համար տուգանել է ՍՊԸ տնօրենի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Հատիկ» ՍՊԸ-ի տնօրեն Վիտալի Մանուչարյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից տուգանվել է:

Բանն այն է, որ Վիտալի Մանուչարյանի կողմից «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված ժամկետում այս տարվա 2-րդ եռամսյակի բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվութունը չի ներկայացվել նախարարությանը: Եւ դա բավարար է եղել տեսչության համար, որպեսզի ընկերության տնօրենին տուգանի 100 հազար դրամի չափով:




Լրահոս