«Իսլամական պետության» դեմ հաղթանակն անհնար է առանց ցամաքային գործողությունների. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը BBC-ի «Hard Talk» ծրագրի հարցազրույցում հայտարարել է, որ անհնար է հաղթանակ տանել «Իսլամական պետության» դեմ՝ առանց սիրիական բանակի հաջող ցամաքային գործողությունների, գրում է Lenta.ru-ն:

«Մեր նպատակը կայանում է նրանում, որպեսզի ամրապնդենք սիրիական լեգիտիմ բանակի դիրքերը, քանի որ այլընտրանք չկա: Օդային գործողությունները հաջողությամբ չեն պսակվում: Եվ միակ գերտերությունը, որը կարող է իրականացնել ահաբեկիչների դեմ ցամաքային գործողությունները, Սիրիան է»,-հայտարարել է Պեսկովը:

«Սիրիայում քաղաքական կարգավորման մասին կարելի է մտածել միայն ահաբեկիչների դեմ հաղթանակից հետո»,-ընդգծել է Պեսկովը: Ընդ որում, նա հավելել է, որ Բաշար Ասադի ճակատագիրը կարող է որոշել միայն սիրիացի ժողովուրդը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս