Արագածոտնում և Արարատում սնկից թունավորվել է 6 երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մուրացան համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ հոկտեմբերի 23-26-ը սնկային թունավորումով 6 երեխա է հոսպիտալացվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից դաշտից հավաքված սնկերի օգտագործումը:

Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի և Արարատի մարզերում: Բժշկական կենտրոնում տուժած երեխաներին (նրանցից ամենափոքրը 10 ամսական դեռ չկա, իսկ ամենամեծը 15 տարեկան է) ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժիշկների գնահատմամբ` հիվանդների վիճակը բավարար է. երեքը դուրս են գրվել, մյուսների բուժումը շարունակվում է:

Ընդամենը մի քանի օր առաջ Արագածոտնի մարզում սնկային թունավորման 2 դեպք է արձանագրվել։ Նման դեպքերից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է երեխաներին և հղի կանանց սննդում սունկ չօգտագործել, չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել չստուգված սնկեր, սունկը գնել միայն շուկայից և խանութից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում, թունավորման ախտանշաններն ի հայտ գալուն պես շտապ դիմել բժշկի:

Սնկային թունավորման նախնական ախտանշաններն են սրտխառնոց, փսխումներ, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովային շրջանում, փորլուծություն:




Լրահոս