Չինաստանը հրաժարվել է «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական ընտանիքներին թույլատրվում է 2 երեխա ունենալ· փոխանցում է Reuters-ը: Համապատասխան որոշումն ընդունել է երկրի կոմունիստական կուսակցությունը:

Չինաստանում ծնելիության կարգավորման հարցով լայնամասշաբ քարոզչությունը, որը ստացել է «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» անվանումը, ձևավորվել էր 1979-ին: Քարոզչության նպատակը մինչև 2000 թվականը Չինաստանի բնակչության սահմանափակումն էր՝ 1,2 մլրդ մարդ մակարդակով: Խնդիրը հիմնականում իրականցված կարելի է համարել, քանի որ 2000թ. նոյեմբերին Չինասանում նախադրված մակարդակը գերազանցվեց ընդամենը 42,5 մլն քաղաքացիներով: Հավելած 30 մլն մարդ, ովքեր ապրում և աշխատում էին առանց փաստաթղթերի:

Սակայն ծրագիրը նաև բացասական հետևանքներ ունեցավ: Չինաստանում գենդերային անհավասարակշռություն և բնակչության ծերացում նկատվեց: BBC News-ն ավելի վաղ հայտնել էր Չինաստանում հղիության հարկադրական ընդհատումների մասին և նշել, որ չինացիների մի մասը չի դիմում հղիության արհեստական ընդհատմանը միայն այն դեպքում, երբ սպասում է տղայի ծնունդի:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս