Կրակոցներ` Կոտայքի մարզում. կա 3 զոհ. Nissan-ն ամբողջովին ծակվել է կրակոցներից. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք Հանքավանի Տաք ջուր հատվածում կրակոցներ են արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների` կա 3 զոհ:

Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ սպանվածներից 2-ը հարազատ եղբայրներ են:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս