Եվս մեկ ինքնաբացարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված ևս մեկ թեկնածուի ինքնաբացարկի դիմում: Հետագա ընտրապայքարից հրաժարվել է “Օրինաց երկիր” կուսակցության ընտրական ցուցակի 73-րդ հորիզոնականը զբաղեցնող՝ ՕԵԿ անդամ, գյուղատնտես Գուրգեն Վարդանյանը: Ինչպես “Փաստինֆո” գործակալության թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, այս ինքնաբացարկի հարցը կքննարկվի ապրիլի 18-ի նիստում:




Լրահոս