Փարիզի ահաբեկչությունների համար զենք են ձեռք բերել համացանցի միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում բերման են ենթարկել ահաբեկիչներին զենք վաճառած տղամարդուն. փոխանցում է Gazeta.ru-ն:

Քննիչների տվյալների համաձայն` Մագշտադտ քաղաքից 34-ամյա Սաշա Վ.-ն 3 ամսվա ընթացքում մասնակցել է զենքի առնվազն 8 անօրինական շրջանառության՝  իր բիզնեսն իրականացնելով համացանցի միջոցով:

Հանցագործին բերման են ենթարկել Գերմանիայի հատուկ ծառայությունների ինտենստիվ աշխատանքների ֆոնին՝ երկրի տարածքում նման հարձակումները կանխելու նպատակով:

34-ամյա Սաշան աշխատում էր DarkNet ցանցում (ստվերային ցանցում), որտեղ առևտրային հարթակ ուներ: Սաշա Վ.-ի տան խուզարկման ժամանակ հայտնաբերվել է 16 հրացան: Հատուկ ծառայությունների տվյալների համաձայն` նոյեմբերի սկզբին նա ահաբեկիչներին է վաճառել Կալաշնիկովի 4 ավտոմատ:

Նրանից առգրավված հեռախոսի մեջ պահպանվել է էլեկտրոնային փոստի նամակագրությունը, որում նշում է, որ զենքը վաճառվել է «Փարիզի արաբին»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս